Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթ է սկսվել

Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթ է սկսվել

Այսօր Ռուսաստանում և ԱՊՀ-ի երկրներում նշվում է Հաղթանակի օրը: Կարմիր հրապարակում ժամը 10.00 շքերթ է սկսվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:

Տոնական միջոցառման պատվավոր հյուրերն են 2 հազար վետերաններ: Շքերթին մասնակցում է 11 հազար զինծառայող: Մոսկվայի փողոցներով կանցնի ժամանակակից ռազմական տեխնիկայի ավելի քան 150 միավոր: Ներգրավված են 69 ուղղաթիռներ և ինքնաթիռներ:

Հաղթանակի 69-րդ տարեդարձին նվիրված շքերթը ղեկավարում է գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը: Կարմիր հրապարակում հավաքվել են քաղաքի բազմաթիվ քաղաքացիներ և հյուրեր, որպեսզի հետևեն շքերթին: Միջոցառամանը ներկա է լինելու նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչի մասին հայտնել է նրա մամուլի քարտուղարը:Տեղեկատվություն այն մասին, թե նա կայցելի Սևաստոպոլ դեռևս հստակեցված չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում