Politics.am. Եվրոպայում առաջանում են Պուտինին աջակցող խմբեր

Politics.am. Եվրոպայում առաջանում են Պուտինին աջակցող խմբեր

Ուկրաինական հակամարտության համատեքստում ձախ եւ աջ ծայրահեղականների միջեւ եղած սահմանները ջնջվում են: Պուտինի գաղափարախոսությունն ընդհանուր հիմք է ստեղծում ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դեմ նրանց պայքարում:

Ջորջ Օուրվելն առավել վատ պատկեր չէր կարող մտածել: Պուտինի քարոզչությունն արդարացնում է Ռուսատանի հարձակումն Ուկրաինայի վրա այն հանգամանքով, թե անհրաժեշտ է պայքարել «ֆաշիստների» ու հակասեմիթների դեմ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս անգամ հայտարարել է, թե ԵՄ-ն պետք է ռասիզմի աճի հարցերը կարգավորի անդամ-պետությունների հետ:

Կրեմլը լավ հարաբերություններ է պահպանում արեւմտաեվրոպական ծայրահեղ աջ ուժերի հետ: Ֆրանսիական «Ազգային ճակատ»-ից մինչեւ բելգիական «Ֆլամանդական հետաքրքություն» եւ հունգարական «Յոբբիկ»: Աջակողմյան կուսակցությունները հանդես են գալիս Պուտինի օգտին:

Ուկրաինական հակամարտության մեջ Կրեմլի ղեկավարը ցույց է տալիս, թե ինչպես է պետք արդյունավետ կերպով գործի գցել ազգային քաղաքականությունն ատելի օրգանիզմների’ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դեմ: Միեւնույն ժամանակ այն հանդես է գալիս որպես «Քրիստոնյա Եվրոպայի» պաշտպան’ արեւմտյան անբարոյականության տարածման դեմ:

Աջ ծայրահեղականներ

Այս դաշինքը պատահմամբ չի ստեղծվել: «Ռուսական հողերի վերամիավորման» պուտինյան քարոզչությունը բավականին ճշգրիտ կերպով է հետեւում ռուս ազգայնական-բոլշեւիկ Ալեքսանդ Դուգինի կողմից մշակված նոր-հրեականության գաղափարախոսության չափանիշներին:

Այն ներշնչանք է գտել արեւմտաեվրոպական նոր աջերի էթնո-ազգային գաղափարախոսություններում, իրավա-ծայրահեղական մտքի դպրոցներից մեկում’ ստեղծված 70-ականներին, որը հիմնվում է Վեյմերյան հանրապետությունում գերմանական «պահպանողական հեղափոխության» վրա: Դրա ներկայացուցիչները երազում էին գերմանական ազգայնականության ու բոլշեւիզմի միության մասին, որը նրանք որակում էին որպես լիբերալիզմի ու ունիվերսալիզմի դեմ ուղղված ազգային շարժում:

Մեծ ռուսական ազգայնականության ու վերածնված խորհրդային կուռքի պուտինյան համադրության շնորհիվ թվում է, թե աջերի ու ձախերի միության վաղեմի երազանքն Արեւմուտքի դեմ իրականություն է դառնում: Երկար ժամանակ գտնվելով քաղաքական կյանքի անկյունագծում, արեւմտաեվրոպական աջ-ծայրահեղականներին, թվում է, թե հնարավություն է տրվում ուժ ձեռք բերել նպատակին’ Եվրոպայի վերաազգայնացմանը, հասնելու համար: Այս գնացքում տեղի էին ցանկանում ունենալ նաեւ Գերմանիայի ազգային-դեմոկրատական կուսակցությունը:

Պուտինյան սերն աջ ծայրահեղականների հանդեպ

Յանուկովիչի ռեժիմի անկումից հետո ազգային «Ազատություն» կուսակցությունը մտավ պրո-արեւմտյան խորհրդարան ու ընդգծված ընկերական հարաբերություններ ունի ԵՄ-ի հանդեպ: Ձեւականորեն խոսելով ազգային ինքնությունից եւ Ուկրաինայի ինքնուրույնությունից’ Գերմանիայի ազգային-դեմոկրատական կուսակցությունը դեմ արտահայտվեց Ուկրաինայի’ ԵՄ-ին եւ առավել եւս ՆԱՏՕ-յին անդամակցելուն, նշելով, որ «Եվրոպային հոգեւոր եւ ազգային վերածնունդը կարող է հիմնված լինել միայն ռուս-գերմանական ուժեղ համագործակցության վրա»:

Ազգային-դեմոգրատները անխոս կանգնեցին ռուսական քարոզչության կողքին: Նրանք քննադատում են «ուկրաինական անօրինական կառավարության հանցագործներին» եւ «ընդլայնմանն ուղղված արեւմտյան ռազմավարությունն» ու փորձում են օգտագործել Գերմանիայում տարածված պատերազմի հանդեպ վախն ու հանդես գալ որպես «Խաղաղության կուսակցություն 2014»:

Նրանք ցանկանում են համալրել Գերմանիայի նոր ընդդիմադիր շարքերը’ վստահեցնելով, որ նրանց համար գոյություն չունի ո´չ աջ, ո´չ ձախ աշխարհ: Իրականում, ՆԱՏՕ-ի ռազմական քաղաքականության դեմ ուղղված նրանց քարոզչությունը ոչնչով չի տարբերվում «ձախ հակակայսերականների» քարոզչությունից, ում հավատարմությունը Մոսկվային օգնեց դիմանալ խորհրդային կոմունիզմի անկմանը:

Ազգային-բոլշեւիկյան ավանդույթներ

Պուտինյանազգային-բոլշեւիզմի «երկակի դրության» շնորհիվ ինչպես «ֆաշիստները», այնպես էլ «հակաֆաշիստները» կարող են իրենց դրա իրական կողմնակիցները համարել: Այսպես, ձախ կուսակացությունը, որը ներկայացնում է իրեն որպես իրավա-ծայրահեղականների դեմ պայքարող, չի նեղվում, որ Պուտինի հետ հարաբերություններում ծայրահեղականների ու աջ-պոպուլիստականների հետ նույն նավակում է հայտնվել: Չնայած կուսակցության ղեկավարությունն ասում է այն մասին, որ միանշանակ չի ընդունում հենց իրեն’ Պուտինին: Բայց փաստացի կուսակցությունն ընդդիմանում է Արեւմուտքի բոլոր փորձերին, որոնք ուղղված են Ռուսաստանի բռնակցման քաղաքականությանը:

Արեւմտյան միության փլուզումը մնում է դրա նպատակը: Այսպես, Ձախ կուսակցության ղեկավար Կատյա Քիփփինգը վերջերս հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է իր վրա վերցնի բլոկից ազատ ուժի դերն ու ազատվի ԱՄՆ-ի հավատարիմ վասալ լինելուց:

Նոր չեզոքության այսպիսի հեռանկարը ուկրաինական ճգնաժամի համատեքստում ավելի ու ավելի տարածված է դառնում ոչ միայն ծայրամասերում, այլեւ’ քաղաքական կենտրոնում: Իհարկե, այն վստահելի չէ: Դեմոկրատներից նրանք, ովքեր ըմբռնումով են մոտենում Պուտինին (այնպիսիք, ինչպիսիք են Փիքեր Գաուվայլերը եւ Ալեքսանդր Գաուլանդը ազգային-պահպանողականներից կամ սոցիալ-դեմկրատ Էրհանդ Էփփլերը) դժվար թե հաջողեն համատեղվել ծայրահեղական գաղափարախոսների հետ:
Խորհրդային հակաֆաշիզմի մասին միֆը
Պետք է նաեւ ուշադրություն դարձնել, որ Պուտինը ոչ միայն հետապնդում է աշխարհաքաղաքական լուրջ նպատակներ, այլեւ առաջարկում է նոր գաղափարախոսական հիմք, որն առաջարկում է ոչ միայն ռուսական հասարակության ընդհանրացումը գերիշխող գաղափարախոսությանը, այլեւ Արեւմուտքի հակադեմոկրատական ուժերի ներգրավումը:

Ռուսական քարոզչությունն իսկապես կարողանում է ավտորիտար քաղաքականությունը որպես օգտակար ներկայացնել: 1945 թ. պատերազմի ավարտի տարեդարձը Պուտինն օգտագործում է ցույց տալու համար, թե ինչպես երկիրը կարողացավ հաղթել բարբարոս ազգայնական-սոցիալիստներին: Ռուսաստանում վերջերս ուժի մեջ մտավ մի օրենք, ըստ որի քրեական պատասխանատվություն է ենթադրում Հոլոքոստի ժխտման համար: Հակասեմիթականության դեմ պայքարի այս քայլը հնարավոր չէր լինի չողջունել, եթե չլիներ մի «բայց»: Այս օրենքը նաեւ արգելում է Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության դերի սխալ մեկնաբանումը, եւ հենց դրանով էլ ճնշման հնարավորություն է ստեղծվում այն քննադատների դեմ, ովքեր կասկածի տալ են դնում խորհրդային հակաֆաշիզմի մասին:

Ռիխարդ Հերցինգեր, Die Welt, Գերմանիա

Թարգմանությունը՝ Politics.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում