Թուրք-իսրայելական հարաբերությունները շուտով կվերականգնվեն

Թուրք-իսրայելական հարաբերությունները շուտով կվերականգնվեն

Իսրայելի և Թուրքիայի միջև «Մավի Մարմարա» նավի գործով համաձայնության հաստատումը հնարավոր կլինի առաջիկա օրերի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Հուրիեթ»-ը, նման տեղեկատվություն է տարածել իսրայելական Jerusalem Post պարբերականը:

Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով, համաձայնագրի վերջնական կնքման համար անհրաժեշտ է, որպեսզի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեյթանյահուն Ճապոնիայից վերադառնա Իսրայել: Jerusalem Post-ը նշում է, թե հաշված օրեր են մնացել, որ «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելական կողմի հարձակումից հետո թուրք-իսրայելական վատացած հարաբերությունները չորս տարի անց կարգավորվեն: Պարբերականը մեջ է բերել նաև իսրայելցի մի դիվանագետի խոսքը, որտեղ նշվում է. «Սպասում ենք, որ վարչապետը վերադառնա, և համաձայնագիրն ավարտին հասցնենք»:

Իսրայելի վարչապետը պաշտոնական այցով մայիսի 11-ին մեկնել է Տոկիո՝ հանդիեպոլւ ճանպոնացի իր գործընկերոջ հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում