Իրանը «վեցյակի» հետ բանակցություններում պաշտպանելու Է իր բոլոր իրավունքները. Լարիջանի

Իրանը «վեցյակի» հետ  բանակցություններում պաշտպանելու Է իր բոլոր իրավունքները. Լարիջանի

Իրանը մտադիր Է պաշտպանել միջուկային Էներգիայի օգտագործման հետ կապված իր բոլոր իրավունքները: Այդ մասին մայիսի 12-ին հայտարարել Է երկրի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հետ կայանալիք բանակցությունների նախօրյակին, որոնք մայիսի 13-ից 16-ն անցկացվելու են Վիեննայում:

«Իրանցի բանակցորդները չեն հրաժարվի այդ բնագավառի որեւիցե իրավունքից՝ լինի դա արդյունաբերական մասշտաբով ուրանի հարստացում, թե առանց որեւիցե սահմանափակման գիտական հետազոտությունների անցկացում»,-ասել Է Լարիջանին, որի խոսքը մեջբերել Է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Այդ կապակցությամբ խորհրդարանականը քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի այն հայտարարությունները, թե անհրաժեշտ Է սահմանափակել ցենտրիֆուգների օգտագործումը եւ Իրանում սահմանափակումներ դնել միջուկային բնագավառի հետազոտական աշխատանքների վրա: «Արեւմուտքը պետք Է հասկանա, որ եթե նախնական բանակցություններում ճկունություն Է ցուցաբերվել, ապա եզրափակիչ փուլում նման բան արդեն չի լինի»,-հավելել Է նա:

Ավելի վաղ ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել Է, թե «վեցյակի» եւ Իրանի միջեւ համապարփակ համաձայնագրի առանձին բաղադրատարրեր կարող են համաձայնեցվել Վիեննայի բանակցությունների փուլում, եւ դա լավ արդյունք կլինի:

«Առաջիկա փուլի արդյունքներով մենք ամեն դեպքում պետք Է ստանանք համաձայնեցված տեքստի եւ ընդհանուր տեքստի ինչ-ինչ բաղադրատարրեր»,- նշել Է նա: Փոխնախարարի խոսքով՝ եթե Վիեննայում կայանալիք չորսօրյա բանակցությունների արդյունքում կողմերն ստանան «հանրագումարային տեքստի ինչ-որ կտորներ, որոնք հարկ կլինի տանը լրացուցիչ ուսումնասիրել, քննարկել «…» մինչեւ հունիսյան փուլը, այդ արդյունքն արդեն բավարար կլինի մայիսյան փուլի համար»: «Այժմ բնավ ընդհանուր ոչինչ չկա: Իսկ եթե այդ տարբերակն ստացվի, ապա դա լավ արդյունք կլինի»,-հ ավելել Է Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետը:

2013 թվականի նոյեմբերին Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» եկել են համաձայնության, ըստ որի Թեհրանը մասնակիորեն դադարեցնում Է միջուկային ծրագիրը, մասնավորապես, կրճատում Է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները՝ Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի մեղմացման փոխարեն: Կողմերը համաձայնագրի իրականացմանը ձեռնամուխ են եղել հունվարի 20-ին: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը պատասխանատու Է Իրանի կողմից պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում