Պուտինը մայիսի 20-ին պաշտոնական այցով կժամանի Չինաստան

Պուտինը մայիսի 20-ին պաշտոնական այցով կժամանի Չինաստան

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 20-ին պաշտոնական այցով կժամանի Չինաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Շանհայում երկու երկրների ղեկավարների առաջիկա բանակցությունների ընթացքում պլանավորվում Է քննարկել երկկողմ օրակարգի համալիր հարցեր: Այցի շրջանակներում ստորագրման են պատրաստվում մի ամբողջ շարք կարեւոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են առեւտրատնտեսական, Էներգետիկական եւ հումանիտար ոլորտներին:

Նախատեսվում Է քննարկել միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության վիճակն ու հեռանկարները: Սպասվում Է, որ այցը կնշանավորի երկկողմ հարաբերությունների թեւակոխումը համապարփակ գործընկերության եւ ռազմավարական գործակցության նոր փուլ, նշվում Է հաղորդագրության մեջ, տեղեկացրել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում