Լոնդոն. Լեռնային Ղարաբաղում խաղաղության կարելի է հասնել զիջումների գնով

Լոնդոն. Լեռնային Ղարաբաղում խաղաղության կարելի է հասնել  զիջումների գնով

Մայիսի 12-ին լրացավ Արցախյան պատերազմում հրադադարի հաստատման 20 ամյակը, որի կապակցությամբ հայտարարությամբ հանդես գալուց ձեռնպահ չմնաց նաև բրիտանական կառավարությունը: Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հացերով նախարար Դևիդ Լիդինգտոնը նշվածի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է Regnum-ը:

Վերջինս իր խոսքում նշում է, որ հրադադարը վերջ տվեց ծանր մարտերին, սակայն անհրաժեշտ է իրակական խաղաղության հասնել: Դեռևս դիպուկահարների կրակոցներից երկու կողմից էլ մարդիկ են զոհվում:

Այնուհետև նա իր խոսքում նշում է, որ իրական խաղաղության հնարավոր է հասնել միայն իրական զիջումների գնով: Լիդինգտոնի խոսքերով, ներկայիս սերունդը տեղյակ է միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին և չգիտի, որ պատմական  այլ ժամանակահատվածում այս ազգերը կարողացել են խաղաղ գոյակցել միմյանց հետ. «Խաղաղությաուն հնարավոր է հասնել միայն այն ժամանակ, եթե երկու կողմերն էլ այնպիսի իրավիճակ ստեղծեն, որի դեպքում համաձայնագրի կնքումն ընդունելի կլինի երկու ազգերի համար էլ: Ցավալի է, սակայն ներկա պահին նման իրավիճակ չկա»:

Այունհետև բրիտանացի պաշտոնյան խոսել է կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու Մեծ Բրիտանայի պատրաստակամության մասին:

 Լիդինգոտնը, հայտնելով Մինսկի խմբի համանախագահների ֆորմատին Անգլիայի աջակցությունն ու հավատարամությունը, մեջբերումներ կատարեց նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքի մայիսի 7-ի նշանավոր ելույթից՝ հույս հայտնելով, որ երկու երկրների ղեկավարները քաղաքական քաջություն կդրսևորեն՝ գտնելու այդ խնդրի լուծումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում