«Ստորագրելով հրադադարի պայմանագիրը, մեր սուրը պատյան չենք դրել».Մովսես Հակոբյան
Նմանատիպ
Զինադադարն Արցախում պահպանվում է, միայն ու միայն, Արցախի բանակի հզորության շնորհիվ: Աշխարհում չկա մեկ ուրիշ հակամարտություն, որն այսքան երկարաձգվի և որում ներգրավված չլինի երրորդ կողմ՝ խաղաղապահ ուժեր: Միայն Արցախն է, որ հարաբերական խաղաղությունը պահպանում է իր բանակի մարտունակության շնորհիվ: Լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ հիշեցրել է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը:
«Մենք հստակ գիտակցում ենք, որ այս ժամանակահատվածը Ադրբեջանը օգտագործել է ավելի լավ սպառազինվելու, իբր, թե ուժի միջոցով հարցը իր օգտին լուծելու համար, բայց պետք է ասեմ, որ ստորագրելով հրադադարի պայմանագիրը, մենք մեր սուրը պատյան չենք դրել: Բանակում կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում մենք ունենք կազմավորված ու մարտունակ բանակ: Այսօր ՊԲ սպայական կազմի միայն 20 տոկոսն է, որ չունի զինվորական կրթություն: Սակայն, այդ 20 տոկոսն էլ թրծվել է արցախյան պատերազմում»,-շեշտել է Պաշտպանության նախարարը:
Անդրադառնալով սպառազինության ոլորտի ձեռբերումներից, Մովսես Հակոբյանը փաստել է, որ միայն վերջին երեք տարվա ընթացքում ձեռք բերված ռազմական տեխնիկայի քանակը գերազանցում է նախորդ բոլոր տարիներին ձեռք բերված տեխնիկայի քանակն ամբողջությամբ.
«Ժամանակ առ ժամանակ մտածում եմ.եթե այս սպառազինությունը մենք ունենայինք 92-93 թթ-ին որտեղ կպսակվեր մեր հաջողությունը և որտեղ կպարտադրեինք հակառակորդին ստորագրել զինադադարի պայմանագիրը»,-նկատել է Արցախի ՊԲ հրամանատարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում