«Եվրասիական միության ընդհանուր սահմանը կանցնի ՀՀ ընդունված սահմաններով».Անտոն Ազարով

«Եվրասիական միության ընդհանուր սահմանը կանցնի ՀՀ ընդունված սահմաններով».Անտոն Ազարով

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից հետո միության ընդհանուր սահմանը կանցնի ՀՀ ընդունված սահմաններով, իսկ Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը նույնիսկ չի էլ քննարկվում»:

Այսօր Երևան- Աստանա-Մոսկվա-Մինսկ տեսակամուրջի ժամանակ նման հայտարարություն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը:

Վերջինը շեշտել է, որ Եվրասիական միության ստեղծման վերաբերյալ պայմանագիրը նախատեսվածի համաձայն կստորագրվի մայիսի 29-ին:Ըստ այդմ’ միությանը Հայաստանի անդամակցման պայմանագիրը պատրաստ պետք է լինի մինչ հունիսի 1-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում