Թուրքիայում ևս մեկ ածխահանք է փլուզվել

Թուրքիայում ևս մեկ ածխահանք է փլուզվել

Թուրքիայի Զոնգուլդաք նահանգում փլուզվել է եւս մեկ ածխահանք: Այս մասին  հայտնում է թուրքական Haber7 լրատվական կայքը: Նշվում է, որ փլուզման արդյունքում ածխահանքի մեկ աշխատակից մնացել է փլատակների տակ:

«Անատոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում երեկ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 208-ի: 80 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, որոնցից 20-ը փրկարար ծառայությունների աշխատակիցներ են:

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, որ պայթյունի ժամանակ հանքում գտնվել է 787 մարդ: Նրանց մեծ մասը շարունակում է մնալ հանքում, որտեղ հրդեհը դեռեւս շարունակվում է: Պայթյունի առաջացման պատճառները հայտնի չեն: Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 460 մարդ:

Ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ Թուրքիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել: Երկրի նախագահը, վարչապետը եւ մյուս ղեկավարները չեղյալ են հայտարարել արտասահմանյան այցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում