Ադրբեջանական ընդդիմությունը ծրագրում է բազմահազարանոց բողոքի ցույց կազմակերպել Բաքվում
Նմանատիպ
Ադրբեջանի ընդդիմությունը որոշում է ընդունել ի պաշտպանություն քաղբանտարկյալների, մայիսի 18-ին 30 հազար մարդկանց մասնակցությամբ Բաքվում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Այս մասին MediaForum լրատվական կայքին հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Ահլիման Աբբասը:
Նա ասել է, որ ընդդիմությունն արդեն հանրահավաքն արտոնելու խնդրագիր է ներկայացրել Բաքվի գործադիր իշխանությանը:
Երիտասարդ մուսավաթականի խոսքով’ ընդդիմադիր ակտիվիստները սոցցանցերում հանրահավաքին մասնակցության հրավերներ են ուղարկում, ինչն, ինչպես ինքն է նշել, պետք է տեղի ունենա Բաքվի մետրոյի «Ինշաաթչըլար» կայարանի մոտ գտնվող «Մահսուլ» մարզադաշտում:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ընդդիմության «Ազգային խորհուրդ» կազմակերպության կողմից երեկ անցկացված հավաքում հայտարարվել է, որ Ադրբեջանում ներկայում քաղաքական դրդապատճառներով բանտարկյալների թիվը կազմում է 130 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում