Ադրբեջանցին Մոսկվայում սպանել է իր համերկրացուն

Ադրբեջանցին Մոսկվայում սպանել է իր  համերկրացուն

Ադրբեջանցի երկու քաղաքացիների միջեւ Մոսկվայի Իստրիի շուկայում տեղի համար վեճը վերածվել է դանակահարության, ինչի արդյունքում ստացած վերքերից դրա մասնակիցներից մեկը մահացել է: Այս մասին  հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գծով վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ադրբեջանցի տղամարդիկ իրար մեջ չեն կարողացել բաժանել մրգերի վաճառքի առեւտրային տեղը: Վիճաբանության ընթացքում նրանցից մեկը դանակը մխրճել է մյուսի ազդրի մեջ: Վերջինս պատասխանել է նրա սրտի շրջանում դանակի մահացու հարվածով: Իրավապահները ներկայում զբաղված են քրեական գործ հարուցելու հարցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում