Եվրակոմիսարը դատապարտել է Բաքվի վանդալիզմը

Եվրակոմիսարը դատապարտել է Բաքվի վանդալիզմը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը քննադատել է Բաքվում երկու ֆրանսիացի լրագրողներ՝ Լորեն Ռիշարի և Էմանուելա Բախի ձերբակալությունը և նրանցից սարքավորումների բռնագրավումը: Այս մասին տեղեկացնում է Turan գործակալությունը:

«Անահանգստացած եմ Ադրբեջանում ֆրանսիացի լրագրողների ձերբակալությամբ և նրանց սարքավորումների բռանզավթմամբ: Սա հերթական հարվածն է այս երկրում ազատ մամուլին և մարդու իրավքունքներին»,- այս մասին Թվիթերի իր միկրոբոլգումգրում է Մուժնիեկսն:

Հիշեցնենք, որ լրագրողները ձերբակալվել են Բաքվի օդանավակայանում Փարիզ մեկնելուց առաջ: Նրանք Բաքու էին ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը լուսաբանելու համար: Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցները նրանցից խլել են նկարահանող սարքերը և նկարահանված նյութերը , իսկ նրանց բռնի ուժով նստացրել են Փարիզ գնացող ինքնաթիռի մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում