Վրաստանն այսօր ընդհանրապես նախագահ չունի. Բուրջանաձե

Վրաստանն այսօր ընդհանրապես նախագահ չունի. Բուրջանաձե

«Բուրջանաձե-միասնական ընդդիմություն» կոալիցիայի առաջնորդ Նինո Բուրջանաձեն այն կարծիքին է, որ այսօր Վրաստանում նախագահի ինստիտուտի վարկաբեկում է տեղի ունենում, ինչը վատ կանդրադառնա երկրի իմիջի վրա, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

«Ցավոք, այսօր մենք ընդհանրապես նախագահ չունենք: Այն, ինչ տեղի Է ունենում կառավարության ու նախագահի միջեւ, պարզապես խայտառակություն Է: Երբ նախագահն ուղեւորվում Է Թուրքիա եւ նրան չի ուղեկցում արտաքին գործերի նախարարը, իսկ Ադրբեջանում՝ Էներգետիկայի նախարարը, դա ակնառու կերպով վկայում Է այն մասին, որ նախագահի ինստիտուտն անտեսվում Է ու ոտնահարվում: Դա շատ վատ Է ազդում երկրի հեղինակության վրա»,-հայտարարել Է Բուրջանաձեն «Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում