Եվրակոմիսար Ֆյուլեն այցով ժամանել Է Կիեւ

Եվրակոմիսար Ֆյուլեն այցով ժամանել Է Կիեւ

Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն Կիեւում Է, որտեղ նա պլանավորում Է քննարկել Ուկրաինայի եւ Եվրամիության ասոցացման մասին համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Պիյա Արենկիլդե Հանսենը:

«Այսօր Ֆյուլեն այցելել Է Կիեւ, որտեղ շարունակելու Է ԵՀ-ի եւ Ուկրաինայի կառավարության միջեւ մայիսի 13-ին Բրյուսելում կայացած հանդիպումը: Ֆյուլեն այսօր գտնվում Է Կիեւում՝ քննարկելու Բարեփոխումների եվրոպական ծրագրի կատարումը»,-նշել Է Հանսենը:

Ինչպես նշվում Է Եվրամիության կոմյունիկեում, Ֆյուլեն հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի, վարչապետ Արսենի Յացենյուկի, քաղաքացիական հասարակության եւ ղրիմցի թաթարների ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում