ԱՄՆ-ում դատապարտյալը պահանջել է նկարահանել իր մահվան դատավճռի իրականացումը
Նմանատիպ
Սույն թվականի մայիսի 21-ին Ամերիկայի Միսուրի նահանգի Բոն Տեր քաղաքում նախատեսված է կալանավոր Ռասսել Բակլոյի մահվան դատավճռի իրականացումը: Նա մահվան է դատապարտվել իր նախկին ընկերուհու նոր ընկերոջը սպանելու և աղջկան բռնաբարելու պատճառով:
Հանցագործի փաստաբանները պահանջում են տեսաձայնագրել դատավճռի ողջ ընթացքը:Այս մասին տեղեկացնում է AFP-ը: Դա կապված է նրա հետ, որ դատապարտյալի մոտ առկա է հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը մահապատիժը կարող է իսկական տանջանքի վերածել: Եթե նման բան պատահի, ապա կդառնա ԱՄՆ-ի Սահմանադրության 7-րդ ուղղված կետի ապացույցը, որով արգելվում են դաժան պատիժները:
Ավելի վաղ պրոֆեսոր Ջոել Զիվոտը, ով հետազոտել էր դատապարտյալին, կանխատեսել էր, որ նրա շնչառական հիվանդությունների պատճառով, հնարավոր են բարդացումներ:
Նման նախադեպ գրանցվել է ավելի վաղ՝ ապրիլ ամսին, երբ այլ դատապարտյալի մահապատժի իրականացումը դարձել է 43 րոպեանոց իսկական տանջանք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում