Էրդողանի «այ Իսրայելի վիժվածք» արտահայտությունը` նոր սկանդալի առիթ

Էրդողանի «այ Իսրայելի վիժվածք» արտահայտությունը` նոր սկանդալի առիթ

Մանիսայի նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում տեղի ունեցած աղետից հետո դեպքի վայրում բողոքի ակցիայի մասնակից հանքափորին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապտակելու ժամանակ Իսրայելի հասցեին արած վիրավորական արտահայտությունը երկրի արտաքին գործերի նախարարությանը հարկադրել է հանդես գալ հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում   են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Սոմայում Իսրայելի հասցեին Էրդողանի վիրավորական արտահայտություններ թույլ տալու մասին մամուլում հայտնված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Վարչապետին վերագրվող արտահայտությունները չեն համապատասպանում իրականությանը: Մենք դատապարտում ենք նման լուրերը», -ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 16-ին համացանցում տարածվել էր նոր տեսանյութ’ կապված Էրդողանի Սոմա կատարած այցի հետ: Տեսանյութում Էրդողանը բռունցքով հարվածում է իր դեմ բողոքող մի երիտասարդ հանքափորի’ ասելով նրան. «Ինչու՞ ես փախչում այ Իսրայելի վիժվածք», եւ երեւում, թե ինչպես է նա ձեռքերով փորձում խեղդել իր դեմ կանգնած մարդկանցից մեկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում