Վրաստանում սողանքից հետո չեն գտել յոթ մարդու

Վրաստանում սողանքից հետո չեն գտել յոթ մարդու

Վրաստանի Անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհուրդը հայտարարել Է, որ Վրաստանի Դարիալի կիրճում տեղի ունեցած սողանքից հետո չգտնված է համարվում յոթ մարդ: Սպասվում է եղանակի վատացում, ինչն իր հերթին կբարդացնի որոնողական-փրկարարական աշխատանքները, տեղեկացնում է  «Նովոստի Գրուզիա»-ն:

Մայիսի 17-ի առավոտյան Վրաստանի տարածքում տեղի Է ունեցել սառցախառը սելավ, որը փակել Է Ռազմավիրական ճանապարհը եւ Թերեք գետի հունը: Դարիալի կիրճում «Կազբեկ» (Վրաստան) – «Վերին Լարս» (Ռուսաստան) սահմանապահ անցակետի աշխատանքը դադարեցված Է ինչպես վրացական, այնպես Էլ ռուսական կողմից: Սողանքը վթարային իրավիճակ Է առաջացրել «Հյուսիս – Հարավ» մայր գազատարում, որով ռուսական գազը տարանցմամբ փոխդադրվում Է Հայաստան:

«Ըստ չհաստատված տեղեկատվության՝ ժայռի բեկորների տակ են հայտնվել բեռնատար ավտոմեքենաներ: Բացի դրանից, ըստ նախնական տեղեկատվության՝ սողանքի պահին թունելում, որտեղ տեղի Էին ունենում շինարարական աշխատանքներ, նույնպես փլվածքների տակ Է մնացել մի քանի անձ»,- ասված Է Խորհրդի հայտարարության մեջ:

Դրանում նաեւ նշվում Է, թե չնայած այն բանին, որ փրկարարները որոնողական աշխատանքներն անցկացնում են ինտենսիվորեն, շուրջօրյա ռեժիմով, ջրի մակարդակը գերազանցված Է եւ սողանքի զանգվածը բավականին մեծ Է, ինչն իր հերթին խանգարում Է առավել արդյունավետ աշխատանքներ իրականացնելուն:

Մաքրման աշխատանքներում, որոնք համակարգում Է Վրաստանի ենթակառուցվածքի եւ տարածաշրջանային զարգացման նախարարությունը, ներգրավված Է մինչեւ 20 միավոր ծանր տեխնիկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում