Արցախի պաշտպանության նախարարը ընդունել է ՄԽ համանախագահներին

Արցախի պաշտպանության  նախարարը ընդունել է ՄԽ համանախագահներին

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մայիսի 18-ին բանակի շտաբում ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Ինչպես տեղեկացնում է  ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հակամարտ զորքերի առաջնագծում տիրող վիճակը, անդրադարձել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին և դրանց հետևանքներին: Մասնավորապես, պաշտպանության նախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից առաջնային գծում պարբերաբար կատարվող սադրիչ քայլերի, այդ թվում նաև դիվերսիոն հետախուզական գործողությունների վրա: Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է համանախագահներին հետաքրքրող հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում