Ռուսաստանն ու Ադրբեջանը կրկին փորձելու են կիսել Կասպիցը
19/05/2014 12:52
Նմանատիպ
Մոսկվայում Կասպյան հարցի վերաբերյալ ադրբեջանական և ռուսական կողմերի միջև կանցնի երկկողմ խորհրդակցությունների երկրորդ էտապը: Այդ մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Համաձայն տարածված տեղեկատվության, խորհրդակցությունները, որոնք կանցկացվեն մայիսի 19-20-ը, ադրբեջանական կողմից կմասնակցեն արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, իսկ ռուսական կողմից ՌԴ նախագահի՝ սահմանների դեմարկացիայի գծով հատուկ ներկյացուցիչ և Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ բազմակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, Իգոր Բրատչիկովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում