Վրաստանի վարչապետը Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին շնորհակալություն հայտնում Ռուսաստանի կառավարությանը Դարիալի կիրճում տարերային աղետի հետևանքների վերացման գործում օգնություն ցուցաբերելու պատրաստակամության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը, ասված Է նախարարների կաբինետի ղեկավարի հատուկ հայտարարության մեջ:
«Մենք արդեն երրորդ օրն Է՝ պայքարում ենք Դարիալի կիրճում տեղի ունեցած տարերային աղետի դեմ: Ցավոք, սողանքի հետևանքով մահացել Է մեկ մարդ, կորած են համարվում 7-ը: Չնայած այն բանին, որ փրկարար ծառայության ներկայացուցիչներն օպերատիվ օգնություն են ցույց տվել Ուկրաինայի քաղաքացուն, և նա տեղափոխվել Էր Վրաստանի լավագույն կլինիկաներից մեկը, նրա կյանքը փրկել չհաջողվեց: Վրաստանի կառավարությունն անկեղծ ցավակցություն Է հայտնում զոհվածի ընտանիքին:
Վրացական պետության անունից ցանկանում եմ ռուսական կողմին մեծ շնորհակալություն հայտնել մեզ հետ համագործակցելու պատրաստակամության համար: Ստեղծված բարդ իրավիճակում նրանք օպերատիվ կերպով մեզ տեխնիկա են առաջարկել տարերային աղետի հետևանքները հաղթահարելու համար»,- ասել Է Գարիբաշվիլին:
Մայիսի 17-ի առավոտյան Վրաստանի տարածքում տեղի Է ունեցել սառցախառը սելավ, որը փակել Է Ռազմավիրական ճանապարհը և Թերեք գետի հունը: Դարիալի կիրճում «Կազբեկ» (Վրաստան) – «Վերին Լարս» (Ռուսաստան) սահմանապահ անցակետի աշխատանքը դադարեցված Է ինչպես վրացական, այնպես Էլ ռուսական կողմից: Սողանքը վթարային իրավիճակ Է առաջացրել «Հյուսիս – Հարավ» մայր գազատարում, որով ռուսական գազը տարանցմամբ փոխդադրվում Է Հայաստան:
«Ըստ չհաստատված տեղեկատվության՝ ժայռի բեկորների տակ են հայտնվել բեռնատար ավտոմեքենաներ: Բացի դրանից, ըստ նախնական տեղեկատվության՝ սողանքի պահին թունելում, որտեղ տեղի Էին ունենում շինարարական աշխատանքներ, նույնպես փլվածքների տակ Է մնացել մի քանի անձ»,- ասված Է Վրաստանի Անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհրդի հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում