Թբիլիսիում կայացել է «Հին և նոր Հայաստանը» խորագրով միջոցառում

Թբիլիսիում կայացել է «Հին և նոր Հայաստանը» խորագրով միջոցառում

Թբիլիսիի քաղաքապետարանի «Քարվասլա» պատմության թանգարանում, «Կաուկուլտ» ծրագրի շրջանակներում, մայիսի 18-ին կայացել է «Հին և նոր Հայաստանը» խորագրով միջոցառում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ մշակութային միջոցառման ընթացքում ներկայացվել է Կիլիկիայի և Անիի ժամանակաշրջանը պատկերող ֆոտո-ցուցահանդես, որի հեղինակներն են լուսանկարիչներ Յուրի Մեչիտովը, Մայա Դեիսաձեն և Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգ սյանը:

Երեկոյին թատերական բեմադրությամբ են հանդես եկել թբիլիսահայ և վրացի դերասաններ՝ ներկայացնելով անտիկ Հայաստանի պատմությունից դրվագներ՝ ստեղծելով այդ ժամանակաշրջանին հատուկ մթնոլորտ: Բեմադրության ընթացքում պարային համարներով ելույթ են ունեցել Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի մենապարուհի Ժակլին Սարկոշյանը, «Բարեկամություն» անսամբլի մենապարող Կարեն Մակինյանը և «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը: Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառման բ եմադրության երաժշտական մասում ժամանակակից, կրոնական և ազգային կատարումներով հանդես են եկել թբիլիսաբնակ Նինա Կարապետյանը, Նադին Զաքարյանը և Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը:

«Հին և նոր Հայաստանը» խորագրով միջոցառմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, դիվանագետներ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, թբիլիսահայ մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը (Գրիգորենցը), Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր:

Միջոցառումը կազմակերպել է «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, «Գարի Դավթյան» տուն-թանգարանի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի մասնակցությամբ: Միջոցառումն անց է կացվել:

«Կաուկուլտ» ծրագիրը, հանդիսանալով միջազգային, միջմշակութային ծրագրի մաս, նպաստում է տեղի մշակութային մտահաղացումների իրականացման, մասնավորապես, Հարավային Կովկասում էթնիկ, կրոնական և մշակութային բազմազանությունների ամրապնդման և զարգացման գործընթացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում