Իսրայելում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 10-ին

Իսրայելում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 10-ին

Իսրայելում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 10-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հայտնել Է երկրի Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը:

Նրա խոսքով՝ իսրայելական պետության ղեկավարի պաշտոնի համար իրենց թեկնածությունն առաջադրել ցանկացող բոլոր թեկնածուներին անհրաժեշտ կլինի մինչեւ մայիսի 27-ը համապատասխան նամակ ներկայացնել Կնեսետի առնվազն 10 պատգամավորների ստորագրություններով:

Նախագահական մրցավազքին մասնակցելու իր մտադրության մասին արդեն հայտարարել Է Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշում Է Haaretz հրատարակությունը, Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նաթանյահուն ոչ հրապարակավ պաշտպանում Է Իսրայելի Էներգետիկայի նախարար Սիլվան Շալոմի հնարավոր թեկնածությունը: Շալոմն ինքն առայժմ պաշտոնական հայտարարություններ չի արել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

Իսրայելում նախագահը Կնեսետի կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրվում Է մեկ ժամկետով: Եր

Հետևեք մեզ նաև Telegram-ում