Մերձմոսկվայում մարդատար եւ բեռնատար գնացքներ են բախվել, կան զոհվածներ ու տուժածներ

Մերձմոսկվայում մարդատար եւ բեռնատար գնացքներ են բախվել, կան զոհվածներ ու տուժածներ

Մերձմոսկվայի Նարո-Ֆոմինյան շրջանում մարդատար եւ բեռնատար գնացքներ են բախվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապար մարմիններում:

«Նախնական տվյալներով՝ կան զոհվածներ ու տուժածներ»,- ասել Է աղբյուրը: Նրանց թիվը ճշտվում Է:

Աղբյուրը հայտնել Է, որ Բեկասովո կայարանի շրջանում ռելսերից դուրս են ընկել բեռնատար գնացքի մի քանի վագոններ, որոնք հարվածել են մարդատար շարժակազմին:

Արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունում հաստատել են գնացքների բախման վերաբերյալ տեղեկատվությունը:

Արտակարգ պատահարի վայրում աշխատում են շտապօգնության մի քանի բրիգադ եւ քննիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում