«Գազպրոմը» եւ CNPC-ն պարտավորագիր են ստորագրել Չինաստանին գազ մատակարարելու վերաբերյալ

«Գազպրոմը» եւ CNPC-ն պարտավորագիր են ստորագրել Չինաստանին գազ մատակարարելու վերաբերյալ

«Գազպրոմը» եւ CNPC-ն մայիսի 21-ին բնական գազի առք ու վաճառքի պարտավորագիր են ստորագրել, որը կմատակարարվի արեւելյան ուղեգծով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Արեւելյան ուղեգծով Չինաստանին գազի մատակարարման նախագծի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Էր ստորագրվել տակավին 2013 թվականի մարտին: Այդ ժամանակվանից կողմերին ոչ մի կերպ չԷր հաջողվում վերջնական համաձայնության գալ գնի հարցի շուրջ:

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ավելի վաղ հայտնել Է, որ ընկերությունը կարող Է ՉԺՀ-ից կանխավճար ստանալ գազի մատակարարումների դիմաց, որոնք կարող են սկսվել 2018 թվականին տարեկան 38 մլրդ խորանարդ մետր ծավալով՝ մինչեւ 60 մլրդ խորանարդ մետր հնարավոր աճով: Պարտավորագիրը պլանավորվում Էր կնքել 30 տարով:

Պարտավորագրի ստորագրման վերաբերյալ տարածված հաղորդագրությունից հետո «Գազպրումի» բաժնետոմսերն արժեքի կտրուկ աճ են արձանագրել:

Մինչդեռ «Գազպրոմի» ղեկավարը հրաժարվել Է հայտնել Չինաստանի համար ռուսական գազի գինը՝ պատճառաբանելով, որ դա առեւտրային գաղտնիք Է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում