Թուրք երիտասարդները բավականին հոռետես են

Թուրք երիտասարդները բավականին հոռետես են

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում «Երիտասարդական նախաձեռնողների եւ վարչարարների միության» կողմից 783 երիտսարդների միջեւ անցկացված հարցման արդյունքների համաձայն, թուրք երիտասարդների 90 տոկոսից ավելի գտնում է, որ երկրում գործազրկությունը երբեք չի վերանա, 30,4 տոկոսը համարում է, որ հարգանքն ու հեղինակությունը փողի մեջ են, 75,7 տոկոսն էլ համոզված է, որ ապրելու համար կաշառք ստանալն ու տալը բնական երեւույթ է:

Ինչպես հաղորդում է  թուրքական T 24 լրատվական կայքը, հարցումներն անցկացվել են 18-35 տարեկան երիտասարդների շրջանում, որոնց 46,7 տոկոսը կանայք, 33,2 տոկոսը ուսանողներ, 30,5 տոկոսը գործազուրկներ, 29,5 տոկոսն էլ աշխատանք ունեցողներ են եղել:

Հարցման «Երիտասարդների հայացքն ապագայի նկատմամբ» վերջին բաժնում երիտասարդների գերակշիռ մասն ասել է, որ հույսեր չի կապում ապագայի հետ: Նրանց 84,2 տոկոսը համոզմունք է հայտնել, որ առաջիկա 15 տարիներին Թուրքիան չի կարող անդամակցել Եվրոմիությանը, 87,2 տոկոսը նշել է, որ Թուրքիայի զարգացումն ու բարօրությունը աճ չի ունենա, 85,3 տոկոսը վստահություն է հայտնել, որ կրթության հետ կապված խնդիրները չեն վերանալու, 90,7 տոկոսն էլ համոզված է, որ գործազրկությունը Թուրքիայում չի վերանա: Երիտասարդների 81,9 տոկոսն էլ համոզմունք է հայտնել, որ առաջիկա 15 տարում ք աղաքականությունը հետ է մնալու հասարակությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում