Բժեզինսկին առաջարկում է Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ սկսել

Բժեզինսկին  առաջարկում է Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ սկսել

Ամերիկացի ականավոր քաղաքագետ, ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարտերի վարչակազմում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին հանդես Է եկել Ուկրաինական հիմնախնդրի շուրջը Ռուսաստանի հետ Արևմուտքի բանակցություններ վարելու գաղափարի պաշտպանությամբ:Իր կարծիքը Բժեզինսկին շարադրել Է ֆրանսիական «Էքսպրես» հանդեսում հրապարակված հարցազրույցում:

«Ես հանդես եմ գալիս Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ վարելու օգտին՝ համաձայնագրի կնքման նպատակով՝ նման այն համաձայնագրերին, որոնք նախկինում թույլ են տվել լուծում գտնել Ֆինլանդիայի և Ավստրիայի վերաբերյալ»,- ասել Է Բժեզինսկին:

Խոսելով Ուկրաինայի ապագայի մասին՝ քաղաքագետը նշել Է, որ «այն կարող Է իր ապագա գոյությունը տեսնել որպես եվրոպական երկիր՝ ըստ որում չանդամակցելով ՆԱՏՕ-ին»: «Ուկրաինան նաև կարող Է տնտեսական կապեր պահպանել Եվրասիական միության հետ, որի ստեղծման օգտին հանդես Է գալիս Ռուսաստանը»,- նշել Է Բզեժինսկին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում