ՌԴ և Թուրքիայի փոխարտգործնախարարները հանդիպել են
22/05/2014 13:06
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում հանդիպել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ Ֆիրուդին Սինիրլիօղլուի հետ: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են եվրասիական տարածաշրջանում իրադրությունը եւ փոխգործողության հեռանկարները, կարծիքն եր են փոխանակել Ուկրաինայում ճգնաժամի, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իրավիճակի վերաբերյալ:
Նշվում է, որ կողմերն ընդգծել են տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ ռուս-թուրքական երկխոսության բարձր դինամիկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում