Ռազմական դրություն Է մտցվել հռչակված Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում

Ռազմական դրություն Է մտցվել հռչակված Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում

Ռազմական դրություն Է մտցվել հռչակված Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության մամուլի կենտրոնում:

Ավելի վաղ մարզային միլիցիայի ներկայացուցիչները հայտնել են, որ մայիսի 22-ի առավոտից Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկների եւ հարավ-արեւելքի բանակի միջեւ բախումներ են ընթանում Ռուբեժնոյե եւ Լիսիչանսկ քաղաքների շրջանում: Նշվում Է, որ մարտերի ընթացքում պայթեցվել Է Սեւերսկի Դոնեց գետի վրայով անցնող կամուրջը: «Այժմ մարտերը շարունակվում են»,-ասել Է Լուգանսկի մարզի ՆԳ նախարարության վարչության ներկայացուցիչը, հավելելով, որ ուկրաինացի ուժայինների մեջ կան վիրավորներ:

Լուգանսկի մարզի ժողովրդական նահանգապետ Վալերի Բոլոտովը նախօրյակին հայտարարել Է, որ հռչակված Լուգանսկի ժողովրդական հանրապետության կառավարությունը պատրաստ Է Կիեւի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել միայն այն դեպքում, եթե Կիեւի իշխանությունները դադարեցնեն պատժիչ գործողությունը: «Մենք կտրականապես պահանջում ենք բոլոր զինված ստորաբաժանումներն անհապաղ դուրս բերել հանրապետության տարածքից,-նշել Է նա:-Մենք պատրաստ ենք բանակցել, բայց միայն մեր պետության դեմ Ուկրաինայի ագրեսիայի դադարեցումից հետո»: Բոլոտովը Ուկրաինայի հարավ -արեւելքում շարունակվող ուժային գործողությունը, որն իրականացվում Է Կիեւի ենթակայության տակ գտնվող զորամասերի ու զինված կազմավորումների կողմից, որակել Է բռնազավթում եւ «ահաբեկչություն տեղի բնակչության դեմ»:

Մինչդեռ ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել Է, թե Կիեւը պատրաստ Է երկրի արեւելքում ուժային գործողության «եզրափակիչ փուլին»: Նրա խոսքով՝ բանակը պատրաստ Է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը մաքրել անջատականներից եւ այնտեղ մայիսի 25-ին ապահովել նախագահական ընտրությունների անցկացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում