Ստամբուլում բախումների ժամանակ ցուցարար է մահացել

Ստամբուլում բախումների ժամանակ ցուցարար է մահացել

Ստամբուլում Սոմայի ածխահանքի աղետի հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում նվազագույնը մեկ ցուցարար զոհվել, տասնյակ ցուցարարներ վիրավորվել են: Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, ցույցը ցրելու համար ոստիկանները կրակ են բացել, և ռետինե գնդակը դիպել է ակցիայի մասնակիցներից մեկի գլխին, որը տեղում մահացել է:

Ցուցարարները, որոնք Սոմայի աղետի համար մեղավոր են համարում թուրքական կառավարությանը, այրել են մի քանի ավտոմեքենա, դրանց թվում նաև ոստիկանական մեքենաներ են եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում