Ռուս-իրանական ռազմական համագործակցությունը խորանում է

Ռուս-իրանական ռազմական համագործակցությունը խորանում է

Ռուսաստանը և Իրանը զարգացնելու են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված քաղաքական իրադրությունը: Այդ մասին  մայիսի 23-ին պայմանավորվել են Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հոսեյն Դեհգանը:

«Դա անցում Է սկզբունքորեն նոր մակարդակի»,-ասել Է Դեհգանը երկկողմ հանդիպման ընթացքում, որը Մոսկվայում տեղի Է ունեցել անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի շրջանակներում:

Նախարարները դատապարտել են այն քաղաքականությունը, որը վարում Է Միացյալ Նահանգները, եւ պայմանավորվել են շարունակել համագործակցությունը: Այն մասին, թե հանդիպմանը ձեռք են բերվել արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ, չի հաղորդվում:

Մինչ այդ Դեհգանը միջազգային անվտանգության հարցերին նվիրված Մոսկովյան 3-րդ խորհրդաժողովի բացմանը հայտարարել Է, որ Իրանի զինված ուժերը լիովին աջակցում են «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) հետ Թեհրանի «միջուկային դոսյեի» շուրջ բանակցությունները շարունակելուն: «Համոզված եմ, որ զանգվածային բնաջնջման զենքի դեմ պայքարը, դրա տարածման նկատմամբ համատարած ոչ խտրական հսկողությունը, հատկապես Մերձավոր Արեւելքում, երաշխիք են համաշխարհային հանրակցության անդամների կողմից միջազգային օրենք ների եւ կանոնների արդյունավետ կատարման համար»,-ասել Է նա:

«Ես հայտարարում եմ Իրանի զինված ուժերի կողմից «վեցյակի» հետ բանակցությունների շարունակմանը համակողմանի աջակցության մասին եւ հանդես եմ գալիս այն խիստ պատժամիջոցների վերացման եւ բանաձեւերի չեղյալ հայտարարման օգտին, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել Է մեր երկրի նկատմամբ»,-ընդգծել Է Իրանի պաշտպանության նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում