Ջոն Քերին կորել է. Լավրով

Ջոն Քերին կորել է. Լավրով

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ առաջիկայում հանդիպելու հնարավորությունը, հայտնել Է, որ ամերիկացի իր պաշտոնակիցը «կորել Է»:

«Նա կորել Է: Չգիտեմ, վաղուց չեմ լսել նրա մասին: Արդեն, հավանաբար երկու շաբաթ կլինի»,-ասել Է Լավրովը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի կողասրահներում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե առաջիկայում հնարավոր Է արդյոք նրա հանդիպումը Քերիի հետ:

«Նրանք (ամերիկացիները) խնդիրներ ունեն: Նրանք պաղեստինա-իսրայելական կարգավորման հետ կապված խնդիրներ ունեն. ամեն ինչ փակուղի Է մտել»,-ասել Է Լավրովը:

ԱԳ նախարարը նաեւ նշել Է, թե ԱՄՆ-ը «խնդիրներ ունի նաեւ Լիբիայում, որին ՆԱՏՕ-ն ռմբակոծման Է ենթարկել Է, չնայած մեր կոչերին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում