Ադրբեջանում ատրակցիոնի փլուզման հետեւանքով կա 1 զոհ եւ 2 վիրավոր

Ադրբեջանում ատրակցիոնի փլուզման հետեւանքով կա 1 զոհ եւ 2 վիրավոր

Բաքվում ատրակցիոնի փլուզումը դժբախտ պատահարի պատճառ է դարձել: Միջադեպը տեղի է ունեցել Բաքվի Գոբուստանի շրջանի «Բաղբաղաթ» հանգստի եւ զվարճանքի կենտրոնում:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, խաղային ատրակցիոնը փլվել է այն պահին, երբ նրա գտնվել են Բաքվի Օքսֆորդի դպրոցի սաները: Դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է 10-ամյա Դենիզ Թառլան գըզը Գորչուն: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 12-ամյա Այլա Ռովշան գըզը Հաջիզադեն եւ 43-ամյա մանկավարժ Այթեն Ֆաիգ գըզը Ազիզովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում