Արցախի նախագահը մեդալներ է հանձնել ՊԲ մի շարք զինվորների

Արցախի նախագահը մեդալներ է հանձնել ՊԲ մի շարք զինվորների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է 2013 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների եւ 2014 թվականի ամառային զորակոչի խնդիրներին նվիրված ընդլայնված խորհրդակցությանը:

Համապատասխան ելույթներով եւ զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ԼՂՀ զինվորական կոմիսար Մխիթար Ավշարյանը, շահագրգիռ այլ ստորաբաժանումների եւ կառույցների ղեկավարներ:

Բակո Սահակյանը կարեւոր է համարել զորակոչի պատշաճ մակարդակով իրականացումը եւ այս գործընթացում պաշտպանության նախարարության, կառավարության տարբեր ստորաբաժանումների եւ շրջվարչակազմերի համագործակցությունը’ համապատասխան հանձնարարականներ տալով այս ուղղությամբ:

Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար «Արիության համար» եւ «Մարտական ծառայություն» մեդալներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում