Վրաստանի բյուջեում կրկին դեֆիցիտ է

Վրաստանի բյուջեում կրկին դեֆիցիտ է

Վրաստանի բյուջեում կրկին փողը չի բավականացնում նաև այն պատճառով, որ կառավարությունը չի կարող ստանալ նախօրոք խոստացված գրանտներն ու դրսից տարամադրվող վարկերը:

2014թ-ի ապրիլի առաջին 4 ամիսների ընթացքում 6 ամիսների համար նախատեսված գրանտներից ստացվել է միայն 4 տոկոսը: Խնդիրներ կան միջազգային վարկեր ստանալու հետ կապված: Այդ մասին գրում է «Резонанси»-ի թերթը:

Դժվար իրավիճակ է ստեղծվել չնայած այն հանգմանքին, որ եկամուտների մոբիլիզացման խնդիր չկա, ավելին՝ առաջին քառամսյակում հավաքվել են ավելի շատ հարկեր, քանի նախատեսված էին: Փորձագետների կարծիքով, բյուջեի քառամսյա պլանը դժվար թե հաջողվի իրականացնել, որը մեծապես կախված էր գրանտներից և փոխառությունններից:

2014թ-ի առաջին վեցամսյակի ընթացքում բյուջե պետք է մուտքագրվեր 100 միլիոն լարի, սակայն իրականում մտել է 4.4 միլիոն: Այս ընթացքում նախատեսվում էր պարտքով վերցնել 276 միլիոն լարի, իսկ իրականում վերցվել է 48 միլիոն՝ նախատեսվածի 28 տոկոսը, որն իսկապես շատ քիչ է:

Փորձագետները դրական են գնահատում, որ անցյալ երեք ամիսների ընթացքում հավաքված հարկերը պլանավորված 1.68-ի փոխարեն 1.7 միլիարդ լարի է կազմել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում