Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը
24/05/2014 18:35
Նմանատիպ
Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Կարեն Միրզոյանը մայիսի 24-ին հանդիպել են ՀՀ մայրաքաղաք Երևանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Հանդիպմանը երկու երկրների արտաքին գերատեսչության ղեկավարները մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու ԱԳՆ-ների միջև համագործակցությանն առնչվող հարցերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում