Պյոտոր Պորոշնեկոն Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջատարն է

Պյոտոր Պորոշնեկոն  Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջատարն է

Ներկա պահին Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է նախագահական ընտրությունների ձայների 40.06 տոկոսը: Ինքնառաջդրված թեկնածու բիզնեսմեն Պյոտոր Պորոշենկոն այս պահի դրությամբ առաջատարն է ՝ հավաքելով հաշվված քվերաթերթիկների 54.09 տոկոսը:

«Батькивщина» կուսկացության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվերակել է 13.13 տոկոսը, Ռադիկալ կուսակցության առաջնորդի օգտին՝ 8.49 տոկոսը, իսկ Քաղաքացիական դիրքորշում կուսակցության թեկնածու Անատոլի Գրիցենկոյի օգտին 5,47 տոկոսը, Ռեգիոնների կուսակցության նախկին անդամ Տիգիպկոն հավաքել է ձայների 5,09 տոկոսը:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայացել են կիրակի օրը՝ մայիսի 25-ին:Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 21 թեկնածու:

ԿԸՀ-ն պարտավոր է քվեարկության վերջնական արդյունքները հրապարակել մինչեւ հունիսի 4-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում