Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ռազմական դրություն Է սահմանվել

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ռազմական դրություն Է սահմանվել

Հռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) մայիսի 26-ին ռազմական դրություն Է սահմանվում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել Է ԴԺՀ-ի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Դենիս Պուշիլինը:

«ԴԺՀ-ի տարածքում սահմանվում Է ռազմական դրություն: Գլխավոր խնդիրը հանրապետության տարածքի մաքրում Է ուկրաինական զինվորական ստորաբաժանումներից»,- պարզաբանել Է նա:

Պուշիլինը նաեւ մեկնաբանել Է ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյի՝ առաջին այցը Դոնբաս կատարելու պլանները: «Եկեք նայենք ճշմարտության աչքերին: Դա բնավ նպատակահարմար չԷ, քանի որ ԴԺՀ-ի ժողովուրդը դեմ Է ներկայացված թեկնածուներին: Նրանցից ոչ մեկը չի դատապարտել Կիեւի իշխանությունների հանցավոր հրամանները, որոնցից շարունակում են զոհվել խաղաղ մարդիկ: Նրանցից ոչ մեկը չի դատապարտել Օդեսայի իրադարձությունները: Ինչի՞ մասին այստեղ կարելի Է խոսել»,- հռետորական հարց Է տվել ԴԺՀ-ի Գերագույն խորհրդի նախագահության նախագահը:

Նա ճշտել Է, որ Կիեւի հետ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության երկխոսությունը «հնարավոր Է սոսկ միջնորդների մասնակցությամբ»: «Մենք պատրաստ ենք քննարկել պատանդների փոխանակման եւ ԴԺՀ-ի տարածքից ուկրաինական զորքերի դուրսբերման հարցերը»,- հավելել Է Պուշիլինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում