Ադրբեջանում կրկին լրագրողի են ծեծի ենթարկել
26/05/2014 14:18
Նմանատիպ
Ադրբեջանցի լրագրողները շարունակում են երկրում զանազան բռնությունների ու հալածանքների ենթարկվել: Այս անգամ Իսմայիլլիի շրջանում դաժանաբար ծեծի է ենթարկվել «Ազադլըգ» ռադիոյի աշխատակից Էլչին Իսմաիլը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az լրատվամիջոցը:
Լրագրողի խոսքով, նա Բույնուզ գյուղում ռեպորտաժ է ցանկացել պատրաստել Ֆազիլ Շաֆիևի ռեստորանի մասին, որի պատճառով շրջակայքի բնակչությունը ջրամատակարարման հետ կապված խնդիրներ ունի: Իսմաիլը պատմել է, որ իրեն մոտեցել են մի քանի մարդ, ովքեր վերցրել և կոտրել են տեսախցիկը, ինչպես նաև ծեծի են ենթարկել իրեն: Նրա պնդմամբ, այդ մարդկանց թվում է եղել նաև Շաֆիևի որդին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում