Թուրքիան ԱՄՆ-ում լոբբինգի վրա մեծ գումար ծախսող երկրների շարքում է

Թուրքիան ԱՄՆ-ում լոբբինգի վրա մեծ գումար ծախսող երկրների շարքում է

Տարբեր երկրների լոբբիստական գործունեությունն ուսումնասիրող Influence Explorer կազմակերպության համաձայն’ Թուրքիան գտնվում է ԱՄՆ իշխանությունների վրա ազդելու համար լոբբիստական կազմակերպությունների մեծ գումարներ ծախսող երկրների շարքում: Այս մասին հայտնում է թուրքական Posta թերթը:

Ըստ թերթի, սեփական շահերից բխող լոբբինգ իրականացնելու համար Թուրքիան ԱՄՆ-ում 2013 թ. ծախսել է 1 մլն 743 հազար դոլար, իսկ 2014 թ. 5 ամիսների ընթացքում’ 350 հազար դոլար:

Թերթը հայտնում է, որ ԱՄՆ-ում թուրքական լոբբինգի գլխավոր նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելն է:

Ըստ Influence Explorer կազմակերպության’ 2014 թ. ԱՄՆ-ում թուրքական շահերը ներկայացնում են Gephardt Group Government Affairs LLC եւ LB International Solutions LLC ընկերությունները:

Թուրքական պարբերականը հայտնում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան ստիպված է լինելու ավելի մեծ գումարներ ծախսել իր շահերին սպասարկող լոբբինգի համար: «Թուրքական ամենաուժեղ լոբբիստական ուժն ԱՄՆ-ում համարվում է Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական համայնքը, որը ներկայում սուր տարաձայնությունների եւ առճակատման մեջ է թուրքական կառավարության հետ, ինչը դժվարացնում է Թուրքիայի գործը», -նշում է թերթը եւ ընդգծում, որ «ծախսվող մեծ փողերը դժվար թե կարողանան շտկել Թուրքիայի’ ներկայումս խիստ վատացած վարկ? ?նիշը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում