Ուկրաինայի նախագահական ընտրությունները համապատասխանել են միջազգային ստանդարտներին. ԵԱՀԿ

Ուկրաինայի նախագահական ընտրությունները համապատասխանել են միջազգային ստանդարտներին. ԵԱՀԿ

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) առաքելության դիտորդները նշում են, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցել են «միջազգային նորմերին ու ստանդարտներին համապատասխան», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս ընտրությունները հավաստեցին ուկրաինական ժողովրդի դեմոկրատական ուղեգիծը»,-մայիսի 26-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների դիտարկման գծով ԵԱՀԿ-ի կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող Ժոաո Սոարեսը:

Նախնական եզրակացություններում նշվում Է ընտրողների բարձր ակտիվությունը: Գլխավոր թերությունների թվում մատնանշվում են Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ընտրարշավի եւ քվեարկության անցկացման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ այն խնդիրները, որոնք հերթերի են հանգեցրել ընտրատեղամասերում:

Ընտրությունների ավելի քան 75 տոկոս արձանագրությունների հաշվառումից հետո ստացված տվյալների համաձայն՝ դրանցում հաղթում Է գործարար Պյոտր Պորոշենկոն, որին աջակցել Է ընտրողների ավելի քան 53 տոկոսը: Նրա մոտակա մրցակիցը՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ստացել Է ձայների 13 տոկոսից փոքր-ինչ ավելին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում