Թուրքիայում ցնցումները շարունակվում են

Թուրքիայում ցնցումները շարունակվում են

Թուրքիայի տարածքում երկրակեղևի ցնցումները վերջին օրերի ընթացքում չեն դադարում: Այս անգամ ցնցվել է Վանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, տեղի ժամանակով 03:16-ին Վանում տեղի է ունեցել երկրաշարժ 4,3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրակեղևից 10.5 կիլոմետր խորության վրա: Ցնցումները զգացվել են Վանի մի քանի գյուղերում, ինչը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում: Երկրաշարժի արդյունքում ավերծություններ տեղի չեն ունեղել: Թուրքիայի սեյսմիկ ծառայությունից տեղեկացրել են, որ 00:28-ին երկրաշարժ է տեղի ունեցել նաև Էգեյան ծովում: Երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է 4,1 բալ: Էպիկենտրոնը գտնվել է երկրակեղևից 11,8 կիլոմետր խորության վրա:

Մայիսի 24-ին ևս Թուրքիայում տեղի էր ունեցել երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում: Առաջին’ ուժեղ ցնցմանը հաջորդել էին ևս 13 հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը կազմել էր 5,3 բալ: Երկրակեղևի ցնցումները զգացվել էին բավական լայն տարածքում’ Ստամբուլում, Իզմիրում, Էդիրնեում, Բոլուում, Չանաքքալեում, Էսքիշեհիրում: Որոշ բնակելի շրջաններում շինությունների վրա առաջացել էին ճեղքեր: Շատ բնակիչներ խուճապի հետևանքով իրենց պատուհաններից ցած էին նետել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում