Մերկելը շնորհավորել Է Պորոշենկոյին

Մերկելը շնորհավորել Է Պորոշենկոյին

ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 27-ին հեռախոսազրույց Է ունեցել Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջատար Պյոտր Պորոշենկոյի հետ՝ նրան շնորհավորելով հաղթանակի առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նրա ներկայացուցչի՝ Շտեֆան Զայբերտի հայտարարության մեջ:

Մերկելի խոսքով՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը եւ դրանց արդյունքները ցույց տվեցին, որ ուկրաինական ժողովուրդը պարզորոշ հանդես Է գալիս «միասնության, ժողովրդավարության եւ շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու ջանքերի» օգտին:

Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրուցի ընթացքում ԳՖՀ-ի կանցլերը հատկապես ուշադրություն Է հրավիրել Ուկրաինայի արեւելքի ընտրողների վրա, որոնք, «չնայած սպառնալիքներին ու ահաբեկումներին, օգտվեցին ձայնի իրենց ժողովրդավարական իրավունքից»:

Մերկելը եւ Պորոշենկոն կարեւորել են Ուկրաինայում ճգնաժամից դուրս գալու համար ազգային երկխոսություն վարելը, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների իրականացումը, ասված Է հաղորդագրության մեջ: ԳՖՀ-ի կանցլերը Պորոշենկոյին հաջողություններ Է մաղթել առաջադրված խնդիրները լուծելու գործում:

Նախօրյակին Մերկելը հայտարարել Էր, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում Պյոտր Պորոշենկոյի հաղթանակը «լավ նորություն» կդառնա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում