Ադրբեջանը սահմանագծին լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել
28/05/2014 15:26
Նմանատիպ
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ Ադրբեջանի բանակը լայնամասշտաբ միջոցառումներ է սկսել առաջնագծի երկայնքով: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությանը:
Զորավարժությունների ընթացքում կիրառվել են պատերազմ վարելու ժամանակակից մեթոդներ, զրահամեքենանրեր, հրետանին, ավիացոին ուժեր և այլն:
Հատկապես ուշադրություն է հատկացվել ռազմական միավորներում մասնակցիների պատրաստվածությանը՝ շեշտը դնելով ռազմական խնդիրների ավելի օպերատիվ և արդյունավետ լուծման, տարբեր խմբավորումների գործողությունների համակարգման վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում