«Այստեղ որևէ կրիմինալ բան չեմ տեսնում». Վոլինկինը ռուսական տանկերի վաճառքի մասին

«Այստեղ որևէ կրիմինալ  բան  չեմ  տեսնում». Վոլինկինը  ռուսական տանկերի վաճառքի մասին

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում  ՀՀ-ում  ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը դժկամությամբ  ընդունեց  լրագրողների Ադրբեջանին ռուսական Т-90С տանկերի վաճառքը մեկնաբանելու պահանջը.

«Այս թեմայով խոսել ենք արդեն, ինչո՞ւ եք նորից հարցնում: Սա կոմերցիոն հարց է, այստեղ քաղաքականություն  չկա: Պետք չէ այս հարցերի վրա կանգ առնել, ես այստեղ որևէ կրիմինալ բան չեմ տեսնում, սարսափելի  ոչինչ  չկա, կոմերցիոն գործարք է: Հայաստանի հետ էլ ռազմատեխնիկական հարաբերություններ  կան, զենքի վաճառք, առանձնահատուկ ոչինչ չկա»,-ասաց Վոլինկինը:

Դիտարկմանը, թե մասշտաբներն անհամեմատելի են, դեսպանն  արձագանքեց.

«Ես ձեզ  վստահեցնում եմ, որ մասշտաբները բավարար են  և բավականին  լավը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում