Աբխազիայի նախագահը հանդիպում է ունեցել ՌԴ-ի Անվտանգության խորհրդի փոխքարտուղարի հետ

Աբխազիայի նախագահը հանդիպում է ունեցել ՌԴ-ի Անվտանգության խորհրդի փոխքարտուղարի հետ

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ռաշիդ Նուրգալիեւի հետ քննարկել է հանրապետության իրադրությունը: Այդ մասին հաղորդել է Աբխազիայի ղեկավարին առընթեր տեղեկատվության վարչությունը:

«Ալեքսանդր Անկվաբը հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ռաշիդ Նուրգալիեւի հետ, քննարկվել է Աբխազիայի ներքաղաքական իրադրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, մայիսի լույս 29-ի գիշերը Աբխազիայի նախագահը հանդիպում է անցկացրել Աբխազիայի Անվտանգության խորհրդի անդամների հետ:

Մայիսի 27-ի երեկոյան ընդդիմության ներկայացուցիչները հսկողություն են հաստատել Աբխազիայի վարչակազմի շենքի նկատմամբ եւ հայտարարել, որ իրենց ձեռքն են վերցնում հանրապետության ժամանակավոր կառավարումը: Ընդդիմությունը պահանջում Է Անկվաբի պաշտոնաթաղությունը եւ իշխանության համակարգի բարեփոխումը: Այդ իրադարձություններին նախորդել Է Սուխումում կառավարական շենքերի համալիրի մոտ կայացած բազմահազարանոց հանրահավաքը:

Ավելի վաղ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ իշխանությունները ձեռնարկում են բոլոր միջոցները, որպեսզի հանրապետությունում իրադարձությունները ծավալվեն օրինական հունով: «Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում ենք իրադարձությունների զարգացման տարբերակներ: Իմ եւ գործընկերներիս գործողությունների նպատակը մեկն է եղել՝ թույլ չտալ իրադարձությունների զարգացում այնպիսի սցենարով, որն անուղղելի կլիներ մեր երկրի համար»,- ասել է Անկվաբը:

Նա ընդգծել է, որ «ուժայինները հավատարիմ են պետությանը եւ ձեռնարկում են բոլոր միջոցները՝ կայունացնելու իրադրությունը»: «Մենք կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի իրադարձությունները ծավալվեն օրինական հունով: Ես վստահ եմ, որ այլ ճանապարհ պարզապես չկա»,- ասել է Անկվաբը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում