Բելառուսը զիջումներ չի պահանջել գործընկերներից

Բելառուսը զիջումներ չի պահանջել գործընկերներից

Բելառուսը ոչ մի լուրջ զիջումներ չի խնդրում Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը ստորագրելու դիմաց:

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդեր Լուկաշենկոն այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, որը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև գործող Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության գլխավոր մարմինն է:

«Բելառուսը ոչ մի զիջում չի պահանջում, ինտեգրացիայի մեջ յուրքանչյուրը ներդնում է ինչ-որ բան, որը հետաքրքիր է մյուսներին: Եվ այդ ներդրումը պարտադիր չէ չափել տոննաներով, կուբամետրերով կամ բարելներով: Մենք գիտակացաբար հասել ենք Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը և պայմանագրի կնքմանը, և առավելագույն կերպով մի կողմ ենք դրել մեր շահերը, հարգանքով ենք մոտենում գործընկերների շահերին, փաստաթղթերի խորքային վերլուծություն ենք իրականացրել և ընգծել ենք նրա դրական կողմերը»,- ասաց Լուկաշենկոն:

Սակայն դրա հետ մեկտեղ Մինսկը որոշ առարկություններ ունի, որը, ըստ Լուկաշնեկոյի, գործընկերները հաշվի կառնեն:

Միության ստեղծումը մասնակից երկներիի համագործակցությունը բարձրացնում է էլ ավելի բարձր մակարդակի: Երեք պետությւնները պարտավորություն են ստանձնում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովամ ուղղղությամբ: Այս կերպ ավարտին է հասցվում ԱՊՀ-ի տարածքում ամենամեծ ընդհանուր շուկայի ձևավորմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում