Լոնդոնը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին

Լոնդոնը  դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարությամբ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել արդարության սկզբունքները եւ փոխել նեգատիվ միտումները:

Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, հայտարարությունն ընդունվել է մայիսի 26-ին Ադրբեջանում երեք քաղաքացիական անձանց նկատմամբ դատարանի կողմից հրապարակված վճռի կապակցությամբ: Ավելի վաղ ադրբեջանական դատարանն ազատազրկման վճիռներ էր կայացրել NIDA երիտասարդական շարժման մասնակիների եւ ընդդիմության ակտիվիստների նկատմամբ:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել ակտիվիստներ Անար Մամեդլիին, Բաշիր Սուլեյմանլիին եւ Էլնուր Մամեդովին ազատազրկման դատապարելու մասին դատարանի ընդունած որոշման առնչությամբ:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը հայտարարության մեջ նշել է, որ անկախ դիտորդները, որոնք կարեւոր դեր են խաղում ժողովրդավարական հասարակության զարգացման մեջ, պետք է հնարավորություն ունենան կատարել իրենց աշխատանքն առանց վախի, որ կարող են հետապնդումների ենթարկվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում