Պուտինի վարկանիշը բարձրացել է

Պուտինի  վարկանիշը  բարձրացել  է

«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով`ՌԴ-ի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությանը մայիսին հավանություն է տվել ռուսաստանցիների 83 տոկոսը, այն դեպքում, երբ ապրիլին այս ցուցանիշը 82, իսկ մարտին 72 տոկոս էր:

Իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործունեությանը մայիսին հավանություն է տվել հարցման մասնակիցների 65 տոկոսը (հունվարին՝ 48 տոկոս, ապրիլին՝ 60 տոկոս), հավանություն չի տվել 34 տոկոսը (51 տոկոս, 38 տոկոս):

Բացի այս, աճել է նաև այն մարդկանց թիվը, ովքեր համարում են, որ երկրի գործերը ճիշտ ուղղության վրա են: Այս համոզման է հարցվածների 60 տոկոսը, մարտին այսպես մտածողների թիվը 51 տոկոսի սահմանում էր: Այս մասին հաղորդում  է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում