Վրաստանն անհանգստացած է Աբխազիայի իրավիճակով

Վրաստանն անհանգստացած է Աբխազիայի իրավիճակով

Աբխազիայի իրադրությունն Է եղել Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանիի եւ Ժնեւի միջազգային կոնսուլտացիաներում ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ, այդ կոնսուլտացիաների համանախագահ Անջելո Գնեդինգերի միջեւ կայացած հեռախոսազրույցի գլխավոր թեման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Դավիթ Զալկալիանին վրացական կողմի խիստ անհանգստությունն Է հայտնել Աբխազիայում ստեղծված իրադրության կապակցությամբ եւ ընդգծել Է այդ գործընթացներում համաշխարհային հանրակցության ներկայացուցիչների եւ, առաջին հերթին, Ժնեւյան կոնսուլտացիաների համանախագահների ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը: Թբիլիսիում այն կարծիքին են, որ դա կկանխի լարվածության հետագա սաստկացումը:

Դավիթ Զալկալիանին Աբխազիայում տեղի ունեցող տագնապալի գործընթացների կապակցությամբ անհանգստություն Է հայտնել նաեւ Ժնեւյան կոնսուլտացիաներում ՄԱԿ-ի համանախագահ Անտի Տուրունենի հետ կայացած զրույցի ընթացքում: Նույն այդ տեղեկատվությունը Բրյուսելում Վրաստանի առաքելության միջոցով փոխանցվել Է Ժնեւի կոնսուլտացիաներում Եվրամիության համանախագահին:

Ավելի վաղ «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Դավիթ Բաքրաձեն, Աբխազիայի իրադարձությունների կապակցությամբ Վրաստանի կառավարությանը մեղադրել Էր անգործության եւ անտարբերության մեջ եւ կոչ Էր արել անհապաղ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել Աբխազիայի բռնակցումը կանխելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում