ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմեկնեն Բաքու` հանդիպելու Ադրբեջանի ղեկավարությանը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմեկնեն Բաքու` հանդիպելու Ադրբեջանի ղեկավարությանը

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) կրկին մեկնում են Բաքու’ հանդիպելու ադրբեջանական իշխանություններին, ովքեր եռանախագահների վերջին այցի ժամանակ մեկնել էին Վիետնամ և, փաստորեն, խուսափել ԼՂ հարցով բանակցություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանանան Trend գործակալությունը, Բաքվում ԱՄՆ դեսապնությունից հայտնել են, որ Մինսկի խմբի համանախագահներն Ադրեջանում կլինեն մայիսի 31-ին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը վերջին անգամ տարածաշրջանային այց էին կատարել մայիսի 16-19-ը: Նրանք նախ այցելել էին Երևան, այնուհետև արդեն Ստեփանակերտ: Հատելով շփման գիծը’ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի վերջին օրը ժամանել էին Բաքու, բայց ապարդյուն: Նույն ժամանակահատվածում, երբ եռանախագահների ինքնաթիռը վայրէջք էր կատարել հարևան երկրում, Ադրբեջանի նախագահը տիկնոջ և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ երկօրյա պետական այցով մեկնել էր Վիետնամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում